ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 1995 թվականի N 361
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 587 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 3-ի N 292 որոշմամբ հաստատված` հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին» N 587 որոշման առաջին կետի 6-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի, բնակչությանը մատուցվող բնակարանային-կոմունալ ծառայությունների իրացումից հասույթը որոշվում է դրանց դիմաց` վճարման օրվա դրությամբ»:
2. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.05.1996, N 147 | 01.07.1996, N 361 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|