Գլխավոր տեղեկություն
Համար
N 9
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-27.01.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.03.16/11(329)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.10.2004
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.01.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

12 հոկտեմբերի 2004 թ.

N 9

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 114-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԲԱՆԿՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈւ ՈՒՂԵՑՈՒՅՑԻ» 5-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2003 թվականի մարտի 25-ի թիվ 114-Ն որոշմամբ հաստատված «Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու ուղեցույցի» 5-րդ կետի կիրառման նպատակով պարզաբանում է հետևյալը.

Եթե բանկում որպես ղեկավար գրանցվելիս Կենտրոնական բանկի խորհրդի կողմից մեկ անգամ քննարկվել և դրական եզրակացություն է տրվել այն անձանց դիմումներին, որոնց մոտ առկա են եղել «Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու ուղեցույցի» 5-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկը, ապա նույն բանկում կամ այլ բանկում կրկին ղեկավար գրանցվելիս նորից չի պահանջվում նշված անձանց դիմումների ներկայացումը Կենտրոնական բանկի խորհուրդ, եթե Կենտրոնական բանկի խորհրդի դրական եզրակացությունը ստանալուց հետո նշված անձանց մոտ չեն առաջացել ուղեցույցի 5-րդ կետով նշված հիմքերը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ՝

Տ. Սարգսյան


2004 թ. հոկտեմբերի 18
Երևան