Գլխավոր տեղեկություն
Համար
N 300
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.1993-24.09.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.06.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
11.06.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.09.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 1993 թվականի N 300

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշմամբ հաստատված N 2 ցանկում (Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 20-ի N 415 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտե» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերով.

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներում «թանկարժեք մետաղների և կիսաթանկարժեք քարերի արտադրություն, այդ նյութերի օգտագործմամբ առարկաների պատրաստում և վաճառք» բառերը փոխարինել «թանկարժեք մետաղների և թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի արտադրություն, այդ նյութերի օգտագործմամբ առարկաների պատրաստում և վաճառք» բառերով:

2. Մինչև սույն որոշման ընդունումը թանկարժեք քարերի արտադրությամբ, դրանց օգտագործմամբ առարկաների պատրաստմամբ և վաճառքով արդեն զբաղվող ձեռնարկությունները (բացառությամբ գործող այն պետական ձեռնարկությունների, որոնց համար նշված գործունեությունը պրոֆիլային է) և անհատ ձեռներեցներն այդպիսի գործունեությունը շարունակելու համար մինչև 1993 թվականի օգոստոսի 1-ը պարտավոր են ստանալ համապատասխան լիցենզիա:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան