Գլխավոր տեղեկություն
Համար
N 244
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.1993-10.05.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.05.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
17.05.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մայիսի 1993 թվականի N 244

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՔՍԱՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության աշխատանքի կատարելագործման և արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Համաձայնվել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության առաջարկությանը` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ու Երևանի բեռների և փոստային առաքումների մաքսատները` Արարատյան տարածաշրջանային մաքսատան, իսկ Գյումրիի մաքսատունը և Գյումրիի օդանավակայանի ու Բավրայի մաքսային կետերը` Շիրակի տարածաշրջանային մաքսատան վերակառուցման և Լոռու ու Զանգեզուրի տարածաշրջանային մաքսատների ստեղծման վերաբերյալ:

2. Հիշյալ տարածաշրջանային մաքսատների աշխատողների աշխատանքի վարձատրությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը հաստատված աշխատանքի վարձատրման ֆոնդի սահմաններում:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ