ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 1995 թվականի N 234
քաղ. Երևան
ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել, որ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից ապրանքներով, աշխատանքներով, ծառայություններով կամ գույքով (այսուհետև` ապրանքներ) աշխատանքի վարձատրություն կամ օգնություն (նվիրատվություն) տրամադրելու դեպքում ֆիզիկական անձանց եկամուտների հաշվարկման համար հիմք են ընդունվում`
ա) սեփական արտադրության ապրանքներ տրամադրելու դեպքում` տվյալ ամսում այլ գնորդների (սպառողների) այդ ապրանքների իրացման առնվազն միջին գները, իսկ դրանց բացակայության դեպքում` վարձատրությանը նախորդող ամսում այլ գնորդների (սպառողների) այդ ապրանքների իրացման առնվազն միջին գները, վերջիններիս բացակայության դեպքում` ապրանքների ինքնարժեքը.
բ) ոչ սեփական արտադրության ապրանքներ տրամադրելու դեպքում` այդ ապրանքների ձեռքբերման գինը:
2. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի մայիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 590 | 02.08.2001, N 234 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|