«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
29 դեկտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 1995 թվականի N 124
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՉ ՏԱՐԻՖԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում տնտեսական բարեփոխումների խորացման, արտաքին տնտեսական գործունեության հետագա ազատականացման և պետական կարգավորման կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման միասնական կարգ:
Նշված կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման գործառնությունների վրա, եթե Հայաստանի Հանրապետության միջպետական և միջկառավարական համաձայնագրերով այլ բան չի նախատեսված:
2. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման միասնական կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տնտեսավարող բոլոր սուբյեկտների վրա` անկախ սեփականության ձևից և պետական գրանցման վայրից (բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով նախատեսված դեպքերի):
3. Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանումը և ներմուծումը կատարվում է ազատ, առանց հատուկ թույլտվությունների` բացառությամբ սույն որոշման 5, 6, 7, 8 և 9-րդ կետերով նախատեսված դեպքերի:
4. Հաստատել այն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ցանկը (կցվում է), որոնց արտահանման գները վերահսկում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը:
5. Սահմանել, որ «Դեղամիջոցներ 13.02, 29.38, 29.41, 30.03, 30.04» ապրանքատեսակների ներմուծումը, ինչպես նաև «Դեղամիջոցներ 05.10, 12.11, 13.02, 29.38, 29.41, 30» ապրանքատեսակների արտահանումը կատարվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տված եզրակացությունների հիման վրա:
6. Սահմանել, որ «Բույսերի պահպանության համար քիմիական միջոցներ 38.08» ապրանքատեսակների ներմուծումը կատարվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության տված եզրակացությունների հիման վրա:
7. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի մեջ մտնող վայրի կենդանիների և բույսերի արտահանումը կատարվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարության տված եզրակացությունների հիման վրա:
8. Զինամթերքի, ռազմական տեխնիկայի և դրանց արտադրության համար կոմպլեկտավորվող իրերի, պայթուցիկ նյութերի, միջուկային նյութերի (ներառյալ ջերմաարտադրիչների տեսքով նյութերը) տեխնոլոգիաների, սարքավորումների, տեղակայանքների, հատուկ ոչ միջուկային նյութերի և դրանց հետ կապված ծառայությունների, իոնացնող ճառագայթման աղբյուրների, թմրադեղերի և հոգենյարդային նյութերի արտահանման և ներմուծման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
9. Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող տարիֆային և ոչ տարիֆային կարգավորման ենթակա ապրանքների` երրորդ երկրներ վերաարտահանման թույլտվությունը տալիս է միայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) առկայության դեպքում:
10. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` Հայաստանի Հանրապետությունից արտահանվող, ապրանքի ծագման երկրում տարիֆային և ոչ տարիֆային կարգավորման ենթակա ապրանքների վերաարտահանման դեպքում հիմք ընդունել համապատասխան երկրի լիազորված մարմնի տված թույլտվությունը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) առկայության դեպքում:
11. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`
ա) իրագործել Եվրոպական միության երկրներ արտահանվող տեքստիլ ապրանքների լիցենզավորումը` համաձայն Հայաստանի Հանրապետության և Եվրոպական տնտեսական համագործակցության երկրների միջև տեքստիլ ապրանքների առևտրի մասին կնքված համաձայնագրի.
բ) եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը տրամադրել Հայաստանի Հանրապետությունում չարտադրված սև և գունավոր մետաղների արտադրանքի, դրանց ջարդոնի և թափոնի արտահանման նվազագույն հսկիչ գները` համաձայն կից ձևի:
12. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը`
ա) սույն որոշմամբ հաստատված ցանկում նշված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանման դեպքում կատարել արտահանման պայմանագրի ստուգում` հաշվի առնելով արտահանվող ապրանքների նվազագույն հսկիչ գները, որոնք սահմանում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.
բ) սահմանված նվազագույն գներից (FOB Հայաստանի Հանրապետության սահմանագները) ցածր գներով արտահանելու դեպքում արտահանող ձեռնարկություններից պահանջել հայտարարագրել արտահանվող ապրանքը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության սահմանած նվազագույն հսկիչ գներով, այդ մասին մեկամսյա ժամկետում տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը: Ձեռնարկությունները սույն որոշմամբ հաստատված ցանկում նշված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանումն իրականացնում են պայմանագրում նշված գներով.
գ) սույն որոշմամբ հաստատված ցանկում նշված ապրանքների արտահանման դեպքում արտահանող ձեռնարկություններից պարտադիր պահանջել Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության լիազորած կազմակերպությունների կողմից տրվող համապատասխանելիության սերտիֆիկատ.
դ) Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների կողմից սույն որոշմամբ հաստատված ցանկում նշված ծածկագրերին համապատասխանող, սակայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը եռամսյակը մեկ անգամ տրամադրվող ցանկում չընդգրկված Հայաստանի Հանրապետությունում չարտադրված սև և գունավոր մետաղների արտադրանքի, դրանց ջարդոնի և թափոնի արտահանման ժամանակ հիմք ընդունել արտահանվող ապրանքի նվազագույն գնի մասին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եզրակացությունը:
13. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին` երկշաբաթյա ժամկետում մշակել սույն որոշման 5, 6 և 7-րդ կետերով սահմանված եզրակացություններ տալու կարգը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ:
14. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում մշակել և հաստատել սույն որոշման 12-րդ կետի «դ» ենթակետով սահմանված եզրակացություն տալու կարգը:
15. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման լիցենզավորման կարգի մասին» N 17 որոշումը, բացառությամբ 3-րդ կետի «ա» ենթակետի:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 29-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հաստատված է ՀՀ կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշմամբ |
Ց Ա Ն Կ
Այն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների), որոնց արտահանման գները վերահսկում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը
Արտադրանքի անվանումը |
Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային ծածկագիրը |
Գունավոր մետաղներ, ներառյալ երկրորդականները, դրանց համաձուլվածքներ, փոշիներ, օքսիդներ, աղեր, կիսաֆաբրիկատներ, գլանվածքներ, գունավոր մետաղների ջարդոններ և թափոններ, գունավոր մետաղներից արտադրանք *
|
74.01-74.14, 75, 76.01-76.14, 78-80, 81.01-81.13 |
Սև մետաղի արտադրանք * | 72.00 |
Սև մետաղի ջարդոն և թափոն * | 72.04 |
_______________________
* Բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրված արտադրանքի:
Ձև
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետությունում չարտադրված սեվ եվ գունավոր մետաղների արտադրանքի, դրանց ջարդոնի եվ թափոնի, որոնց արտահանման գները վերահսկում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը
Արտադրանքի անվանումը |
Նվազագույն հսկիչ գինը (ԱՄՆ-ի դոլար / տոննա) |
1 |
2 |
1. Գունավոր մետաղներ
|
|
պղինձ-համաձուլվածքներ բրոնզի գլանվածք լատունի գլանվածք
|
|
պղինձ-գլանվածք
|
|
պղնձի ջարդոն և թափոն պղնձի պարունակությունը 99.85-99.95 % պղնձի պարունակությունը 95-99 % պղնձի հրաթեփ (օքսիդաթաղանթ) և այլ թափոններ պղնձի պարունակությունը 83 % պղնձի պարունակությունը 84-86 % պղնձի պարունակությունը 87 %
|
|
ալյումին-առաջնային ալյումին-համաձուլվածքներ ալյումին-գլանվածք թիթեղ 0.8-1.0 մմ, ճկված թիթեղ թիթեղ 1 մմ-ից բարձր
|
|
ալյումին-ջարդոն և թափոն ալյումինի պարունակությունը 99.5-99.7 % ալյումինի պարունակությունը 90.0-99.5 % ալյումինի տաշեղներ` մետաղական ալյումինի ելքը ոչ պակաս 79 % ալյումինե փայլաթիթեղի թափոններ (մետաղական ալյումինի ելքը ոչ պակաս 75 %) մալուխային թափոններ մեկուսիչներով` ալյումինի պարունակությունը 50.0-90.0 %
|
|
ցինկ-առաջնային (ձուլակոճղ, ձուլակտոր)-Ց0, Ց1 կապար-առաջնային (ձուլակոճղ, ձուլակտոր)-Կ1 անագ-առաջնային (ձուլակոճղ, ձուլակտոր)-Ա1 տիտանի տաշեղներ-տիտանի պարունակությունը 88-90 % մոլիբդենի խտանյութ մոլիբդենի պարունակությունը 47-50 % մոլիբդենի պարունակությունը 50-51 % մոլիբդենի համաձուլվածք մոլիբդենի պարունակությունը 48-51 %
|
|
2. Սև մետաղի արտադրանք թիթեղ 10 մմ և բարձր
|
|
3. Սև մետաղի ջարդոն և թափոն |
(FOB սահման) կամ (FXW վաճառողի պահեստից` բացառությամբ Զանգեզուրի տարածաշրջանի) |
4. Խառատային և ֆրեզերային արտադրության թափոններ (տաշեղների, խարտուքների և այլն) |