ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1992 թվականի N 641
քաղ. Երևան
ՀՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1977 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 73 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԵՎ ՀՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1981 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 120 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 20-ի «Հաշմանդամներին անվճար հատկացված ձեռքի կառավարմամբ «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենաների վաճառքը թույլատրելու մասին» N 440 և 1992 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 20-ի N 440 որոշման գործողությունը հաշմանդամների ստացած սովորական կառավարման «Զապորոժեց» ավտոմեքենաների վրա տարածելու մասին» N 610 որոշումներից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1977 թվականի փետրվարի 10-ի N 73 որոշմամբ հաստատված հաշմանդամների ձեռքի կառավարմամբ ավտոմեքենաներով և մոտոսայլակներով ապահովման կարգի մասին հրահանգի 15-րդ կետից և ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի մարտի 12-ի N 120 որոշմամբ հաստատված Հայրենական պատերազմի հաշմանդամների և զոհված զինծառայողների ընտանիքների համար սահմանված արտոնությունների մասին կանոնադրության 8-րդ կետից հանել «առանց վաճառելու և այլ անձի տալու իրավունքի» բառերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|