Գլխավոր տեղեկություն
Համար
N 641
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.1992
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
30.12.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 1992 թվականի N 641

քաղ. Երևան

 

ՀՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1977 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 73 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԵՎ ՀՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1981 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 120 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 20-ի «Հաշմանդամներին անվճար հատկացված ձեռքի կառավարմամբ «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենաների վաճառքը թույլատրելու մասին» N 440 և 1992 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 20-ի N 440 որոշման գործողությունը հաշմանդամների ստացած սովորական կառավարման «Զապորոժեց» ավտոմեքենաների վրա տարածելու մասին» N 610 որոշումներից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1977 թվականի փետրվարի 10-ի N 73 որոշմամբ հաստատված հաշմանդամների ձեռքի կառավարմամբ ավտոմեքենաներով և մոտոսայլակներով ապահովման կարգի մասին հրահանգի 15-րդ կետից և ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի մարտի 12-ի N 120 որոշմամբ հաստատված Հայրենական պատերազմի հաշմանդամների և զոհված զինծառայողների ընտանիքների համար սահմանված արտոնությունների մասին կանոնադրության 8-րդ կետից հանել «առանց վաճառելու և այլ անձի տալու իրավունքի» բառերը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ