Գլխավոր տեղեկություն
Համար
N 381
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.12.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.12.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ 
18 դԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 1996 թվականի N 381

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈՂԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության «Հայավտոճան» հանրապետական միավորումը, «Հայաստանի Հանրապետության երկաթուղի» ՀՆՊՁ-ն և «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ-ն մեկ տարի ժամկետով` 1996 թվականի հունվարի 1-ից մինչև 1997 թվականի հունվարի 1-ը, ազատել ընդհանուր օգտագործման պետական սեփականություն հանդիսացող ավտոմոբիլային ճանապարհների, երկաթուղու և մետրոպոլիտենի ուղիների զբաղեցրած հողատարածքների համար հողի հարկից:

2. «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ-ն մեկ տարի ժամկետով` 1996 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 1997 թվականի նոյեմբերի 1-ը, ազատել մետրոպոլիտենի գործունեությունն ապահովող արտադրական, ինժեներատեխնիկական կառույցների զբաղեցրած հողատարածքների համար հողի հարկից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 18-ից:


Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ