«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 1995 թվականի N 96
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 554 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 20-ի N 443 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 30-ի «Մանկական երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցներում երեխաների ուսման վարձի չափի սահմանման մասին» N 554 որոշման 1-ին կետում «20 տոկոսի չափով» բառերը փոխարինել «50 տոկոսի չափով» բառերով:
2. Սույն որոշման գործողությունը չի տարածվում մինչև 1996 թվականի հունվար 1-ը ուսման վարձը մուծած ուսանողների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|