Գլխավոր տեղեկություն
Համար
N 590
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.11.1992-11.01.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.11.1992
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
19.11.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 1992 թվականի N 590

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ՈՒ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԻ 9-ՐԴ ԿԵՏԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Թույլատրել ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին ամենամյա հերթական, ուսումնական, հղիության և ծննդաբերության արձակուրդների ժամանակ, ժամանակավոր անաշխատունակության և այլ դեպքերում ամսական միջին աշխատավարձի չափը որոշելիս (բացի կենսաթոշակների նշանակման համար ամսական միջին աշխատավարձի հաշվարկումից) նախորդ ամիսների հաշվարկի մեջ մտցնել գործող պաշտոնային դրույքների նկատմամբ սահմանված բարձրացումն այն ամիսների համար, որոնց վրա հրամանագիրը չի տարածվել:

Հատուցել աշխատողներին արձակուրդի մեջ գտնվելու ժամանակ նրանց պաշտոնային դրույքների նկատմամբ կատարված բարձրացումը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և նրա համակարգի զինծառայողների պաշտոնային դրույքների, զինվորական կոչումների դրույքաչափերի, ժամկետային զինծառայողների դրամական բավարարման մասին» N 511 որոշման 3-րդ կետը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ