ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 1992 թվականի N 446
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔՈԼԵՋՆԵՐԻ 1992/93 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՉԱՓԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտկան ուսումնական հաստատությունների և քոլեջների 1992/93 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերը ըստ ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների, համաձայն N N 1-3 հավելվածների:
2. 1992/93 ուսումնական տարվա վճարովի հիմունքներով ընդունվող ուսանողների տարեկան թվաքանակի և վարձաչափի սահմանումը թողնել ուսումնական հաստատությունների հայեցողությանը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ, նկատի ունենալով, որ վճարովի հիմունքներով ընդունվող ուսանողների վրա կատարվելիք ծախսերն իրականացվելու են պետական պատվերով կատարվող ծախսերի նորմաների սահմաններում, ընդ որում, շահութաբերության մակարդակը չպետք է գերազանցի 12 տոկոսը (բացառությամբ Երևանի բժշկական ինստիտուտի, որի շահութաբերության մակարդակը չպետք է գերազանցի 50 տոկոսը):
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնակի վճարովի ուսուցում կազմակերպելու և 1991/92 ուսումնական տարվա ընդունելության պլանի մասին» N 327 որոշման 9-րդ կետը:
4. Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնողներից, անկախ բուհ-ի կողմից տվյալ մասնագիտության համար առաջարկված պայմաններից, մրցույթից և բուհ-երի պետական պատվերից դուրս, ընդհանուր պետական պատվերի 250 տեղերի սահմաններում ընդունվում են`
ա) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները, որոնց համար բժշկական աշխատանքային փորձագետների հանձնախմբի եզրակացության համաձայն բուհ-ում սովորելը հակացուցված չէ.
բ) երկկողմանի ծնողազուրկ կամ ծնողների խնամքից զրկված (18 տարին չլրացած) անձինք.
գ) ներքին սփյուռքի դիմորդները` տվյալ համայնքին հատկացված տեղերի չափով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|