ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 1992 թվականի N 297
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 130 ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍՆԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հանրապետությունում գների ազատ արձակման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 26-ի «Նախադպրոցական և արտադպրոցական հիմնարկներում երեխաների պահման ու ուսման համար վճարի չափի մասին» N 130 որոշման առաջին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Մանկական նախադպրոցական հիմնարկներում (բացի գերատեսչական ենթակայության) և գիշերօթիկ դպրոցներում երեխայի մեկ հաճախման համար վարձի չափը սահմանել մեկ օրվա նորմայով երեխային տրվող սննդամթերքի արժեքի 15 տոկոսի չափով»:
Որոշման առաջին կետի 2-րդ պարբերությունից հանել առաջին նախադասությունը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |