ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 1992 թվականի N 177
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մինչև «Հայաստանի բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը, Հայաստանի Հանրապետության բանկերում փաստաթղթաշրջանառության արագացման, ինչպես նաև ձեռնարկությունների և կազմակերպությունների ֆինանսական վիճակի բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել, որ բանկային փաստաթղթերի մշակման նախատեսված ժամկետների խախտման դեպքում բանկերը, այդ թվում նաև` առևտրային, յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվի տիրոջը վճարում են տուգանք` ժամանակին չփոխանցված և մուտքագրված գումարի 0,5 տոկոսի չափով:
2. Հայաստանի Հանրապետության բանկին` ֆինանսների նախարարության հետ համատեղ, 10-օրյա ժամկետում սահմանել բանկերում և հաշվարկային կենտրոններում փաստաթղթերի մշակման նվազագույն ժամկետներ, ինչպես նաև սույն որոշմամբ նախատեսված տուգանքի հաշվառման և գանձման կարգը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2000, N 4 | 11.01.2000, N 177 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|