Գլխավոր տեղեկություն
Համար
N 594
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.1994-13.05.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
26.12.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 1994 թվականի N 594

քաղ. Երևան

 

ԳՅՈՒՏԵՐԻ, ՕԳՏԱԿԱՐ ՍԱՐՔԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հուլիսի 20-ի «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման 10-րդ կետի «ա» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների գաղտնագրման, օգտագործման և դրանց մասին տեղեկությունների հրապարակման ժամանակավոր կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
դեկտեմբերի 26-ի N 594 որոշմամբ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳ ԳՅՈՒՏԵՐԻ, ՕԳՏԱԿԱՐ ՍԱՐՔԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

 

1. Սույն կարգը կարգավորում է գաղտնագրման ենթակա գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների (այսուհետև` արդյունաբերական սեփականության օբյեկտներ) գաղտնագրման և դրանց օգտագործման հետ կապված հարաբերությունները, սահմանելով գաղտնագրման ենթակա արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերի ներկայացման, քննարկման, դրանց մասին տեղեկությունների հրապարակման կարգը:

2. Արդյունաբերական սեփականության օբյեկտները սահմանված կարգով գաղտնագրում են Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները կամ գերատեսչությունները:

Արդյունաբերական սեփականության օբյեկտների գաղտնագրումը առևտրային և այլ նպատակներով, որոնք չեն առնչվում պետական գաղտնիքներին, չի թույլատրվում:

3. Գաղտնագրման ենթակա արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերը ներկայացվում են Հայարտոնագիր:

Հայտերին ներկայացվում են բոլոր այն պահանջները, որոնք «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ներկայացվում են համապատասխան արդյունաբերական սեփականության ոչ գաղտնի օբյեկտների հայտերին:

4. Արդյունաբերական սեփականության գաղտնի օբյեկտների հայտերը ներկայացնում է հեղինակը, գործատուն կամ նրանց իրավահաջորդը (այսուհետև` հայտատու):

5. Արդյունաբերական սեփականության այն օբյեկտների հայտերը, որոնք ստեղծվել են պայմանագրի հիման վրա հատուկ նշանակության արտադրանքի մշակման և արտադրման նպատակով, ներկայացվում են հայտատուի ռեժիմագաղտնագրային մարմինների միջոցով տվյալ օբյեկտի գաղտնիության աստիճանի նշումով և առաքվում սահմանված գաղտնիության աստիճանին համապատասխան կարգով:

Իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, որոնք կապված չեն հատուկ նշանակության արտադրանք ստեղծելու և արտադրելու պայմանագրով, բայց իրենց տրամադրության տակ ունեն տեղեկություններ, որոնց բաց հրապարակումը, իրենց կարծիքով, կարող է վնաս հասցնել ազգային անվտանգությանը, նման տեղեկություններ պարունակող արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերը ներկայացնում են գաղտնի փոստով` աշխատանքի վայրի ռեժիմագաղտնագրային մարմինների միջոցով, իսկ դրանց բացակայության դեպքում` համապատասխան տեղական կառավարման մարմինների միջոցով:

6. Հայարտոնագիրը, գաղտնագրման ենթակա օբյեկտի հայտի նախնական փորձաքննության փուլում, անհրաժեշտ նյութեր է ներկայացնում համապատասխան նախարարություն, պետական վարչություն, գերատեսչություն, որոնք դրանց ստացման օրվանից մեկամսյա ժամկետում տվյալ օբյեկտի գաղտնագրման և գաղտնիության աստիճանի սահմանման մասին ծանուցում են Հայարտոնագրին:

Եթե գաղտնագրման համար բավարար հիմքեր չկան, հայտատուին ուղարկվում է հիմնավորված եզրակացություն գաղտնիության աստիճանի փոփոխման կամ գաղտնազերծման կամ տվյալ օբյեկտի էությանը չվերաբերող գաղտնի տեղեկությունները հայտի նյութերից հանելու մասին:

Եթե հայտատուն տվյալ եզրակացությունն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում չկատարի այնտեղ նշված պահանջը կամ չներկայացնի հիմնավորված դիմում տվյալ ժամկետը երկարաձգելու մասին, հայտը համարվում է հետ կանչված:

7. Քննարկման ընդունված հայտերով հետագա գործընթացը Հայարտոնագիրն իրականացնում է «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, հաշվի առնելով նաև նմանատիպ օբյեկտների վերաբերյալ համապատասխան նախարարության, պետական վարչության, գերատեսչության ունեցած գաղտնագրված նյութերը:

8. Արդյունաբերական սեփականության գաղտնի օբյեկտների մասին տեղեկությունները տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Գաղտնագրման պահից առանց համապատասխան գաղտնագրող պետական մարմնի հատուկ թույլտվության արգելվում է.

ա) հրապարակել տվյալ գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի վերաբերյալ նյութեր.

բ) հրապարակավ բացահայտել գաղտնագրված օբյեկտի իրականացմանը վերաբերող արտադրական գաղտնիքները (նոու-հաու).

գ) տվյալ օբյեկտն արտոնագրելու նպատակով հայտ ներկայացնել օտարերկրյա պետություններ.

դ) արդյունաբերական սեփականության գաղտնի օբյեկտի օգտագործումն առանց գաղտնիության պայմանների պահպանության:

10. Արդյունաբերական սեփականության գաղտնի օբյեկտի յուրաքանչյուր օգտագործում իրականացվում է միայն տվյալ օբյեկտը գաղտնագրող նախարարության, պետական վարչության, գերատեսչության թույլտվությամբ:

11. Արդյունաբերական սեփականության գաղտնի օբյեկտը երրորդ անձի կողմից կարող է օգտագործվել տվյալ օբյեկտը գաղտնագրող նախարարության, պետական վարչության, գերատեսչության թույլտվությամբ լիցենզիաների հիման վրա` «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

12. Արտոնագրերով պաշտպանված արդյունաբերական սեփականության գաղտնի օբյեկտների օգտագործմամբ հատուկ նշանակության արտադրանքի ստեղծման և արտադրության վերաբերյալ պայմանագրեր կնքելիս պատվիրատուներն ապահովում են համապատասխան լիցենզիաների ձեռքբերում` հատկացնելով դրա համար անհրաժեշտ միջոցներ:

13. Արդյունաբերական սեփականության գաղտնի օբյեկտի օգտագործման համար արտոնագրատեր չհանդիսացող հեղինակին (հեղինակներին) վճարվում է վարձատրություն, «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

14. Արդյունաբերական սեփականության օբյեկտի գաղտնիության հաստատված աստիճանի պահպանման անհրաժեշտությունը ստուգվում է օբյեկտը գաղտնագրող նախարարության, պետական վարչության, գերատեսչության կողմից սահմանված կարգով:

15. Գաղտնազերծման դեպքում այդ մասին մեկամսյա ժամկետում ծանուցվում են արտոնագրատերը և Հայարտոնագիրը: Վերջինս տվյալ օբյեկտի արտոնագրի մասին տեղեկություններ է հրապարակում «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

16. Գաղտնազերծված օբյեկտի արտոնագրի գործողությունը շարունակվում է և տվյալ օբյեկտի հետագա օգտագործումը կատարվում է «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: