Գլխավոր տեղեկություն
Համար
N 225
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.04.1992-26.06.1992)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.04.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
14.04.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.06.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 1992 թվականի N 225

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԼՔՎԱԾ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերի լքված տների և օժանդակ կառույցների հետագա տնօրինման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հանրապետության գյուղական բնակավայրերի լքված և կիսակառույց տներն ու օժանդակ կառույցները հանձնել շրջանային խորհուրդների գործկոմների տնօրինությանը:

2. Լքված տների և օժանդակ կառույցների բնակեցումը կատարել շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից` Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչության համաձայնությամբ:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.06.1992, N 367 26.06.1992, N 225
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան