Գլխավոր տեղեկություն
Համար
N 6
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.01.1992-11.01.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.01.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

հայաստանի հանրապետության կառավարություն

ո ր ո շ ու մ

4 հունվարի 1992 թվականի N 6

քաղ. Երևան

 

բնակչության եկամուտների ինդեքսավորման կարգի մասին

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Բնակչության եկամուտների ինդեքսավորման մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Բնակչության եկամուտների ինդեքսավորումը կատարել յուրաքանչյուր եռամսյակում առնվազն մեկ անգամ` եթե ինդեքսի մեծությունը (հաշվարկված տոկոսներով) 5 տոկոսից ավելի է, հակառակ դեպքում ինդեքսավորումը հետաձգվում է մինչև հաջորդ եռամսյակ,

ա) բյուջեից ստացվող եկամուտները ինդեքսավորվում են աշխատավարձի ֆոնդի մեծությունը բազմապատկելով պաշտոնապես հրապարակված ինդեքսով և տվյալ ժամանակահատվածի համար սահմանված ճշգրտման գործակցով (ստորև` ճշգրտման գործակից).

բ) կենսաթոշակները, կրթաթոշակները և երեխաների նպաստները ինդեքսավորվում են դրանց նախորդ եռամսյակի անհատական մեծությունները բազմապատկելով նախորդ եռամսյակի պաշտոնապես հրապարակված ինդեքսով և ճշգրտման գործակցով.

գ) ճշգրտման գործակիցը սահմանվում է կառավարության հատուկ որոշմամբ: Ընդ որում այն կարող է սահմանվել միասնական` բոլոր ինդեքսավորման ենթակա եկամուտների համար կամ տարբերակվել ըստ եկամուտների առանձին տեսակների:

2. Բնակչության եկամուտների ինդեքսավորման ժամանակավոր կարգը և հաշվառման մեթոդիկան մշակվում և սահմանվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

3. Հայաստանի Հանրապետության վիճպետվարչությանը` գների և սակագների գրանցումն ու սպառողական գների ինդեքսի հաշվարկումը իրականացնել ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ և տվյալները պարբերաբար հրապարակել մամուլում:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ