ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 1992 թվականի N 130
քաղ. Երևան
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՈՒՍՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ
Շուկայական ազատ գների և սակագների անցնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. 1992 թվականի փետրվարի 1-ից մանկական նաղադպրոցական հիմնարկներում (մանկամսուր, մսուր-մանկապարտեզ)` անկախ նրանց գերատեսչական ենթակայությունից և ծնողների աշխատանքի (ուսման) վայրից, երեխայի մեկ հաճախման համար վարձի չափը սահմանել այդ հիմնարկների աշխատանքի մինչև էթ ժամ տևողությամբ ռեժիմի դեպքում` 2 ռուբլի, 12 և ավելի ժամվա դեպքում` 2ռ. 50 կոպ.:
Նախադպրոցական հիմնարկներում երեխայի պահման համար վարձ չի գանձվի այն ծնողներից, որոնց ընտանիքներում ընտանիքի մեկ անդամին ընկնող դրամական եկամտի չափը չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված աշխատավարձի նվազագույն չափը: Չորս և ավելի երեխաներ ունեցող ծնողներից նախադպրոցական հիմնարկներում երեխայի պահման վարձը պակասեցվում է 50 տոկոսով:
2. Մանկական երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցներում երեխաների ուսման համար սահմանված վարձի չափը ավելացնել երկու անգամ` պահպանելով գործող օրենսդրությամբ նախատեսված արտոնությունները:
3. Իրենց ենթակայության ներքո մանկական նախադպրոցական, երաժշտական, գեղարվեստի և արվեստի հիմնարկներ ունեցող պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին իրավունք վերապահել սահմանելու երեխաների պահման վարձի լրացուցիչ արտոնություններ` համապատասխանաբար տեղական բյուջեի և սեփական միջոցների հաշվին:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի փետրվարի 19-ի «ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի 1990 թվականի հունվարի 13-ի «Նախադպրոցական հիմնարկներում երեխաների պահպանման համար ծնողների վարձի չափի մասին» N 47 որոշումը» N 84 որոշումը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2000, N 4 | 11.01.2000, N 130 | |
30.10.1993, N 554 | 30.10.1993, N 130 | |
15.05.1992, N 297 | 15.05.1992, N 130 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|