Գլխավոր տեղեկություն
Համար
N 130
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.1992-15.05.1992)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.02.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

26 փետրվարի 1992 թվականի N 130

քաղ. Երևան

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՈՒՍՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

 

Շուկայական ազատ գների և սակագների անցնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. 1992 թվականի փետրվարի 1-ից մանկական նաղադպրոցական հիմնարկներում (մանկամսուր, մսուր-մանկապարտեզ)` անկախ նրանց գերատեսչական ենթակայությունից և ծնողների աշխատանքի (ուսման) վայրից, երեխայի մեկ հաճախման համար վարձի չափը սահմանել այդ հիմնարկների աշխատանքի մինչև էթ ժամ տևողությամբ ռեժիմի դեպքում` 2 ռուբլի, 12 և ավելի ժամվա դեպքում` 2ռ. 50 կոպ.:

Նախադպրոցական հիմնարկներում երեխայի պահման համար վարձ չի գանձվի այն ծնողներից, որոնց ընտանիքներում ընտանիքի մեկ անդամին ընկնող դրամական եկամտի չափը չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված աշխատավարձի նվազագույն չափը: Չորս և ավելի երեխաներ ունեցող ծնողներից նախադպրոցական հիմնարկներում երեխայի պահման վարձը պակասեցվում է 50 տոկոսով:

2. Մանկական երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցներում երեխաների ուսման համար սահմանված վարձի չափը ավելացնել երկու անգամ` պահպանելով գործող օրենսդրությամբ նախատեսված արտոնությունները:

3. Իրենց ենթակայության ներքո մանկական նախադպրոցական, երաժշտական, գեղարվեստի և արվեստի հիմնարկներ ունեցող պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին իրավունք վերապահել սահմանելու երեխաների պահման վարձի լրացուցիչ արտոնություններ` համապատասխանաբար տեղական բյուջեի և սեփական միջոցների հաշվին:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի փետրվարի 19-ի «ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի 1990 թվականի հունվարի 13-ի «Նախադպրոցական հիմնարկներում երեխաների պահպանման համար ծնողների վարձի չափի մասին» N 47 որոշումը» N 84 որոշումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ