Գլխավոր տեղեկություն
Համար
N 106
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.02.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
24.02.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 1995 թվականի N 106

 

քաղ. Երևան

 

ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածի 8-րդ կետի պահանջներից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի որոշումը հաստատելու մասին» N 530 որոշմամբ հաստատված բաց բաժնետիրական ընկերությունների ձևով առաջին հերթին սեփականաշնորհվող ձեռնարկությունների ցանկում ընդգրկված պետական ձեռնարկությունների արտադրության և սոցիալական զարգացման ֆոնդերի մնացորդը հանդիսանում է պետական սեփականություն, եթե տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ