ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 1992 թվականի N 52
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի «ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին» և «Երեխաների համար տրվող նպաստների միասնական համակարգ սահմանելու մասին» հրամանագրերի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման 4-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի վրա դնել չզբաղված քաղաքացիների օրենքով նախատեսված նպաստների վճարումը և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի հիման վրա ստեղծել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր հիմնարկությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, անկախ սեփականության ձևից, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակառուների նվազագույն չափի մասին» հրամանագրով նախատեսված պետական սոցիալական ապահովագրության մուծումները 30 տոկոս աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ բաշխվում են հետևյալ հարաբերակցությամբ` աշխատանքի վարձատրությանը ուղղված միջոցների ընդհանուր գումարի 27 տոկոսը փոխանցվում է կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ, իսկ 3 տոկոսը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդ:
(2-րդ կետն ուժը կորցրել է 09.02.93 թիվ 30 որոշում)
3. Պահպանել քաղաքացիների պարտադիր պետական սոցիալական ապահովագրական մուծումների նախկինում սահմանված դրույքաչափը յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի 1 տոկոսի չափով, որը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի վերոհիշյալ հրամանագրերով նախատեսված կենսաթոշակները, մինչև 7 տարեկան երեխաների, ինչպես նաև մինչև երեխայի 2 տարին լրանալը նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում վճարվող նպաստները 110-ական ռուբլու չափով վճարվում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդից, իսկ 7-ից մինչև 17 տարեկան երեխաների նպաստները ( սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար մինչև 18 տարեկան )` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Յուրաքանչյուր երեխայի ծնվելու դեպքում 250 ռուբլի միանվագ նպաստը վճարվում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի միջոցների հաշվին:
(փոփ. 09.02.93 թիվ 30 որոշում)
5. Պահպանել միայնակ մայրերին միայնակության համար սահմանված նպաստի վճարումը:
6. Սահմանել, որ անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձանց և գյուղացիական տնտեսությունների համար սահմանված պետական ապահովագրության մուծումները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ:
Հաստատել անհատական աշխատանքային գործունեությամբ, այդ թվում անհատական (կոլեկտիվ) կապալով, գիտական և ստեղծագործական աշխատանքներով և գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անձանց պետական սոցիալական ապահովագրության պայմանները ու կարգը (կցվում է):
(6-րդ կետն ուժը կորցրել է 20.06.96 թիվ 176 որոշում)
7. Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի նշված հրամանագրերով նախատեսված կենսաթոշակների և նպաստների վճարումը իրականացվում են 1992 թվականի հունվարից:
Մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին օրենքի ընդունումը քաղաքացիներին կենսաթոշակներ նշանակվում են մինչև 1991 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գործող կենսաթոշակային օրենսդրությանը համապատասխան:
8. Նախկին միութենական նշանակության անհատական կենսաթոշակների փոխարեն սահմանել տարիքային, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու համար նշանակված կենսաթոշակներ:
Նախկինում նշանակված միութենական նշանակության անհատական կենսաթոշակների վճարումը վերահաշվարկից հետո կատարել նույն չափերով, եթե կենսաթոշակառուն ավելի բարձր կենսաթոշակի իրավունք չունի:
Պահպանել անհատական կենսաթոշակառուների և նրանց ընտանիքների անդամների համար նախկինում սահմանված արտոնությունները, բացառությամբ կուսակցական ստաժի համար սահմանված արտոնություններից:
9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում քննության առնել և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների սոցիալական ապահովության բաժինների աշխատողների թվաքանակի ավելացման մասին:
10. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը լրացուցիչ 20 տոննա պերֆորացիոն թղթով ապահովելու հարցը` կենսաթոշակների և նպաստների վերահաշվարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման նպատակով:
11. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սույն որոշման կատարումն ապահովելու համար:
12. Հաստատել երեխաների համար տրվող նպաստների նշանակման և վճարման կարգի մասին կանոնադրությունը (կցվում է):
(12-րդ կետն ուժը կորցրել է 13.06.97 թիվ 172 որոշմամբ)
13. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան որոշումներում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԿՈԼԵԿՏԻՎ) ԿԱՊԱԼՈՎ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՎ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
/ կարգն ուժը կորցրել է 20.06.96 թիվ 176 որոշում/
I. Անհատական աշխատանքային գործունեությամբ, այդ թվում անհատական (կոլեկտիվ) կապալով, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող անձանց պետական սոցիալական ապահովագրության պայմանները և կարգը
1. Անհատական աշխատանքային գործունեությամբ, այդ թվում անհատական (կոլեկտիվ) կապալով, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող անձինք ենթակա են պետական սոցիալական ապահովագրության և ապահովագրական մուծումների կատարումը պարտադիր են:
2. Անհատական, աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձանց կենսաթոշակների և նպաստների վճարումները կատարվում են սոցիալական ապահովության մարմինների միջոցով, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցների հաշվին:
3. Անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձինք, ըստ իրենց գործունեության վայրի, պարտադիր կարգով գրանցվում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի տեղական մարմիններում, որպես ֆոնդի ապահովագիրներ, ներկայացնելով իրենց մասին համապատասխան տեղեկություններ (ձևը կցվում է):
4. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի տեղական մարմինները յուրաքանչյուր ապահովագիրի տալիս են գրանցման տարբերանիշ, հանձնելով ծանուցագիր ապահովագրական մուծումների չափի և կատարման ժամկետների վերաբերյալ (ձևը կցվում է):
5.Անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձինք, պետական սոցիալական ապահովագրության մուծումները կատարում են իրենց եկամտի 5 տոկոսի չափով, սակայն արտոնագրի համար սահմանված վճարի 30 տոկոսից ոչ պակաս:
Եկամտի չափը որոշվում է հարկային պետական տեսչության մարմինների կողմից սահմանված կարգով:
6. Պետական սոցիալական ապահովագրական մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, տվյալ ամսին հաջորդող ամսվա 15-ից ոչ ուշ կամ եռամսյակը մեկ անգամ` հաջորդող եռամսյակի առաջին ամսվա 15-ից ոչ ուշ:
II. Գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անձանց պետական սոցիալական ապահովագրության պայմանները և կարգը
7. Գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անձինք ենթակա են պետական սոցիալական ապահովագրության ու Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին ապահովագրական մուծումները կատարում են պարտադիր կարգով:
8. Գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անձինք պետք է դիմեն ըստ բնակավայրի Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի տեղական մարմնին` ֆոնդի ապահովագիր գրանցման հարցով, ներկայացնելով սահմանված ձևի պարտավորագիր (ձևը կցվում է):
9. Գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անձինք սոցիալական ապահովագրական մուծումները 1992 թվականին կատարում են սեփականաշնորհված հողատարածքի համար 1991 թվականի դրությամբ սահմանված կադաստրային զուտ եկամտից ամսական 3,3 տոկոսի չափով:
10. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի տեղական մարմինները յուրաքանչյուր ապահովագիրի գրանցում են համապատասխան ձևով, տալով գրանցման տարբերանիշ, հանձնելով ծանուցագիր ապահովագրական մուծումների չափի ու կատարման ժամկետների մասին (ձևը կցվում է):
11. Սոցիալական ապահովագրական մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, հաշվետու ամսին հաջորդող ամսվա 15-ից ոչ ուշ կամ ապահովագիրի ցանկությամբ եռամսյակը մեկ անգամ` տարեկան հասանելիք մուծումների 25 տոկոսի չափով, հաշվետու եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 15-ից ոչ ուշ:
12. Կենսաթոշակները և նպաստները վճարվում են բնակության վայրի սոցիալական ապահովության մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցների հաշվին:
13. Գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անձանց կողմից սոցիալական ապահովագրական մուծումների կատարումը դադարեցվում է դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
14. Այն անձանց, որոնք դադարեցնում են սոցիալական ապահովագրական մուծումների կատարումը կամ փոխում են բնակավայրը, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի համապատասխան մարմնի կողմից տրվում է ապահովագրական մուծումների կատարման վերաբերյալ տեղեկանք (ձևը կցվում է), որը աշխատանքային կենսաթոշակի և նպաստի նշանակման ժամանակ հանդիսանում է աշխատանքային ստաժը հաստատող իրավական փաստաթուղթ: Ընդ որում, վճարված ապահովագրական մուծումների գումարը վերադարձման ենթակա չէ:
III. Ապահովագրական մուծումների կատարման հսկողությունը
15. Ապահովագրական մուծումների ժամանակին և ամբողջական կատարման հսկողությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի և հարկային պետական տեսչության մարմինների կողմից:
16. Սոցիալական ապահովագրական մուծումների կատարման (կանխիկ և անկանխիկ) բանկային փաստաթղթերը ապահովագիրների կողմից ներկայացվում են գրանցման վայրի Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի մարմնին:
/ կարգն ուժը կորցրել է 20.06.96 թիվ 176 որոշում/
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
(կանոնադրությունը ուժը կորցրել է 13.06.97 թիվ 172 որոշմամբ)
I. Ընդհանուր դրույթները
1.Նպաստ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիները դրա նշանակման համար կարող են դիմել այդ իրավունքը ծագելուց հետո ցանկացած ժամանակ, առանց ժամկետի սահմանափակման:
2. Նպաստի վճարումը կատարվում է պետական բյուջեի, կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի և սոցիալական ապահովագրության ֆոնդի միջոցների հաշվին: Սպաների, պրապորշչիկների, միչմանների, նախկին ԽՍՀՄ պաշտպանության նախարարության, նախկին ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության գերակետիկ ծառայության զինծառայողների (ներառյալ շարքային և հրամանատարական կազմի անձանց), բանվորների ու ծառայողների երեխաների համար տրվող նպաստները վճարվում են հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
3. Երեխաների համար տրվող նպաստները հարկման ենթակա չեն:
4. Որդեգրված երեխաների համար նպաստը նշանակվում և վճարվում է նրանց որդեգրողներին:
5. Խորթ հոր (մոր) երեխաների համար տրվող նպաստը նշանակվում և վճարվում նրանց, եթե հարազատ ծնողներին այդ երեխաների համար նպաստ չի նշանակված:
6. Խնամակալության տակ գտնվող երեխաների համար նպաստ ստանալու իրավունք ունեն նրանց խնամակալները:
7. Լրիվ պետական ապահովության տակ գտնվող (մանկատներում, երեխայի տներում, հաշմանդամների տներում, գիշերօթիկ դպրոցներում տեղավորված, զինվորական ուսումնարաններում սովորող և այլն) երեխաներին նպաստ չի նշանակվում և չի վճարվում:
8. Ծնողական իրավունքներից զրկված ծնողների երեխաների համար տրվող նպաստի իրավունքը որոշվում է սույն կանոնադրության 5, 7 և 8-րդ կետերին համապատասխան:
Ծնողների առանձին ապրելու դեպքում երեխաները հաշվառվում են այն ծնողի ընտանիքի կազմում, որտեղ փաստացի բնակվում են:
9. 1992 թվականի հունվարից երեխաների համար տրվող բոլոր նպաստների և փոխհատուցումների փոխարեն սահմանված են հետևյալ նպաստները`
ա) ամսական 110 ռուբլի մինչև 17 տարեկան երեխայի (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար մինչև 18 տարեկան) համար.
բ) ամսական 110 ռուբլի մինչև երեխայի 2 տարին լրանալը նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվողին.
գ) 250 ռուբլի միանվագ նպաստ` յուրաքանչյուր երեխայի ծնվելու դեպքում:
10. Միայնակ մայրերին միայնակության համար սահմանված նպաստի վճարումը կատարվում է գոյություն ունեցող կարգով:
/10-րդ կետն ուժը կորցրել է 18.06.95 թիվ 346 որոշում/
II. Երեխաների համար տրվող նպաստների նշանակման կարգը
11. Երեխաների համար տրվող նպաստի նշանակման մասին դիմումը տրվում է ձեռնարկության, հիմնարկության, կազմակերպության ադմինիստրացիային, զորամասի հրամանատարությանը:
Չաշխատող քաղաքացիների, ժամկետային ծառայության զինծառայողների չաշխատող կանանց, անհատական աշխատանքային գործունեությամբ, գյուղացիական տնտեսությամբ զբաղվող ու առանձին քաղաքացիների մոտ աշխատանքի վարձված անձանց (տնային ծառայողներ, վարորդներ, մեքենագրուհիներ և այլն) երեխաների համար տրվող նպաստի նշանակման մասին դիմումները ներկայացվում են փաստացի բնակության վայրի սոցիալական ապահովության շրջանային (քաղաքային) մարմնին:
12. Երեխաների համար տրվող նպաստի նշանակման մասին դիմումի մեջ նշվում են 18 տարին չլրացած երեխաների անունը, հայրանունը, ազգանունը և ծննդյան թիվը:
Երեխաների համար նպաստ նշանակելու մասին դիմումին պետք է կցվեն`
ա) տեղեկանք փաստացի բնակության վայրից.
բ) տեղեկանք ծնողների զբաղվածության մասին, որի հավաստիությունը ստուգվում է աշխատանքային գրքույկի հետ.
գ) երեխայի ծննդյան վկայականի պատճենը.
դ) անհրաժեշտության դեպքում տեղեկանք ընտանիքից առանձին ապրող երեխաների մասին.
ե) մինչև 2 տարեկան երեխայի խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվողի` այդպիսի արձակուրդում գտնվելու մասին հրամանի քաղվածքը.
զ) անհատական աշխատանքային գործունեությամբ, անհատական կոլեկտիվ կապալով, գիտական և ստեղծագործական աշխատանքով, անհատական գյուղացիական տնտեսությամբ զբաղվողներից` տեղեկանք կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ ապահովադիր գրանցվելու և սոցիալական ապահովագրության մուծումներ կատարելու վերաբերյալ:
/փոփ. 18.06.95 թիվ 346 որոշում/
13. Երեխաների համար տրվող նպաստի նշանակման համար ներկայացվող երեխաների ծննդյան վկայականների պատճենները կարող են վավերացվել նոտարային կարգով կամ նպաստ նշանակող կազմակերպության կողմից:
14. Առանձին ապրող ամուսինների երեխաների համար տրվող նպաստի նշանակման մասին դիմած ամուսինը պարտավոր է տեղեկանք ներկայացնել մյուս ամուսնու բնակության վայրի սոցիալական ապահովության մարմնից կամ աշխատանքի վայրից` այդ երեխայի համար նպաստ չստանալու մասին:
15. Երեխաների համար տրվող նպաստը նշանակվում է մորը: Եթե մայրը չի աշխատում, չի սովորում կամ մահացած է, ինչպես նաև զրկված է ծնողական իրավունքներից, ապա նշանակվում է հորը կամ խնամակալին».
/խմբ. 18.06.95 թիվ 346 որոշում/
16. Զինծառայողների (բացի ժամկետային ծառայության զինծառայողներից), ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և ազգային անվտանգության պետական վարչության մարմինների շարքային ու հրամանատարական կազմի անձանց երեխաների համար տրվող նպաստը նշանակվում են երեխաների համար նպաստներ նշանակող հանձնաժողովները, որոնք կազմվում են համապատասխանաբար պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության և ազգային անվտանգության պետական վարչության կողմից սահմանվող կարգով:
17. Երեխաների համար տրվող նպաստի նշանակման մասին դիմումը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով քննարկվում է 10 -օրյա ժամկետում.
18. Երեխանների համար տրվող նպաստների նշանակման մասին որոշումը 5-օրյա ժամկետում հայտնվում է դիմողին:
Նպաստի նշանակումը մերժելու դեպքում նշվում են մերժման պատճառները, որոշումը բողոքարկելու կամ գանգատարկելու կարգը և վերադարձվում են բոլոր փաստաթղթերը:
19. Երեխաների համար տրվող նպաստի նշանակման մասին որոշումը գանգատարկվում է վերադասության կարգով:
20. Երեխաների համար տրվող նպաստը նշանակվում է դիմելու ամսից, սույն կանոնադրության 12-րդ կետում նախատեսված փաստաթղթերի ներկայացման դեպքում, բացի սույն կետում նշված դեպքերից:
Այն դեպքում, երբ դիմումին կցված են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, դիմողին գրավոր հայտնվում է, թե լրացուցիչ ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն: Եթե դրանք ներկայացվեն դիմում տալու օրվանից երեք ամսվա ընթացքում, ապա նպաստի նշանակման համար դիմելու ամիսն է համարվում նպաստի նշանակման մասին դիմումի ընդունման ամիսը, նշված ժամկետը անցնելուց հետո` վերջին փաստաթուղթը ներկայացնելու ամիսը:
Նպաստը նշանակվում է երեխայի ծննդյան ամսից, եթե նպաստը նշանակելու մասին դիմումը ներկայացվել է երեխայի ծնվելուց 3 ամսից ոչ ուշ:
Ծնողի (խնամակալի) մահվան դեպքում նպաստը նշանակվում է մահվանը հաջորդող ամսից, եթե նպաստ նշանակելու համար դիմումը տրվել է ծնողի (խնամակալի) մահվանից հետո 3 ամսից ոչ ուշ:
/փոփ. 18.06.95 թիվ 346 որոշում/
21. Երեխաների համար տրվող նպաստ նշանակելու մասին դիմումը` ներկայացված բոլոր փաստաթղթերի և նպաստներ նշանակելու մասին որոշման հետ միասին, դրամական փաստաթղթերին համահավասար պահվում են նպաստ նշանակող մարմիններում:
III. Երեխաների համար տրվող նպաստների վճարման կարգը
22. Երեխաների համար տրվող նպաստները վճարվում են սույն կանոնադրության 12-րդ կետում նշված նպաստ նշանակող մարմինների կողմից:
23. Սոցիալական ապահովության մարմինները երեխաների համար տրվող նպաստները վճարում են յուրաքանչյուր ամիս, իրենց կողմից սահմանված ժամկետներում, իսկ հիմնարկ-ձեռնարկությունները և կազմակերպությունները` աշխատավարձի վճարման օրը:
Հաջորդ օրացուցային տարում, նախորդ օրացուցային տարվա նշանակված նպաստի վճարումը շարունակվում է հունվար ամսից, եթե մինչև ընթացիկ տարվա ապրիլի 1-ը ներկայացվում է սույն կանոնադրության 12-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված տեղեկանքները: Սահմանված ժամկետն անցնելուց հետո նպաստի վճարումը շարունակվում է նշված փաստաթղթերը ներկայացնելու ամսից:
/լրաց. 18.06.95 թիվ 346 որոշում/
24. Երեխաների համար տրվող նպաստը ստացողի կողմից բնակության կամ աշխատանքի վայրը փոխելու դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է նոր բնակության վայրի սոցիալական ապահովության մարմնում կամ աշխատանքի վայրում վերսկսվում է դադարեցման ժամանակից: Եթե դիմել է նշված հանգամանքներն առաջանալուց հետո 3 ամսվա ընթացքում, իսկ նշված ժամկետն անցնելուց հետո` դիմելու ամսից:
/լրաց. 18.06.95 թիվ 346 որոշում/
25. Երեխաների համար նշանակված, բայց չստացված նպաստների գումարները ստացողներից կարող են հետ պահվել այն դեպքում, եթե գերավճարը տեղի է ունեցել ստացողների կողմից ակնհայտ սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու կամ ընտանիքի կազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին տեղեկություններ չհաղորդելու հետևանքով:
Նպաստի գերավճար գումարների հետ պահումը հիշյալ դեպքերում կատարվում է նպաստ նշանակող հանձնաժողովի կամ դատարանի որոշմամբ, յուրաքանչյուր ամիս նպաստի 20 տոկոսի չափով կամ նպաստ ստացողի գրավոր համաձայնությամբ ավելի բարձր տոկոսով, մինչև գերավճարի մարումը:
Նպաստի գերավճար գումարները կարող են հետ պահվել նաև ծնողների (խնամակալների) վաստակից, կրթաթոշակից կամ կենսաթոշակից:
27. Մինչև նպաստ ստացողի մահվան օրը երեխաների համար չստացված նպաստը վճարվում է մյուս ծնողի կամ խնամակալին, մահվան օրվանից նպաստ ստանալու համար 6-ամսյա ժամկետում դիմելու դեպքում:
IV. Երեխաների համար տրվող նպաստների վճարման դադարեցումը և վերսկսումը
28. Երեխաների համար նպաստների վճարումը դադարեցվում կամ վերսկսվում է`
լրիվ պետական ապահովության մանկական հիմնարկում երեխայի տեղավորման կամ մանկական հիմնարկից նրա վերադարձման դեպքում.
այլ ընտանիքի կողմից երեխայի որդեգրման դեպքում.
ծնողական իրավունքից զրկման դեպքում.
երեխայի մահվան դեպքում.
մինչև 2 տարեկան երեխայի խնամելու պատճառով մասնակի վճարովի արձակուրդում գտնվող ծնողի աշխատանքի անցնելու դեպքում:
Երեխաների համար նպաստների վճարման դադարեցումը կամ վերսկսումը կատարվում է նպաստներ նշանակող հանձնաժողովի որոշմամբ համապատասխան հանգամանքներ առաջանալու ամսի հաջորդող ամսվանից:
29. Եթե տարվա ընթացքում ծագում են այնպիսի հանգամանքներ, որոնց հետևանքով պետք է դադարեցվի երեխաների նպաստի վճարումը, նպաստ ստացողները պարտավոր են այն մասին հայտնել նպաստը վճարող մարմնին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.08.1998, N 493 | --------- | |
13.06.1997, N 172 | --------- | |
20.06.1996, N 176 | --------- | |
18.06.1995, N 346 | --------- | |
09.02.1993, N 30 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|