Գլխավոր տեղեկություն
Համար
N 1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.01.1992-29.05.1992)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.01.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

հայաստանի հանրապետության կառավարություն

ո ր ո շ ու մ

4 հունվարի 1992 թվականի N 1

քաղ. Երևան

 

շուկայական ազատ գների եվ սակագների մասին

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում ազատ գների և սակագների անցնելու մասին» հրամանագրի, և ելնելով սպառողական շուկայի կայունացման, շահութաբեր արտադրության խթանման, ժողովրդական սպառման ապրանքներով շուկայի հագեցման նպատակներից.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. 1992 թվականի հունվարի 5-ից Հայաստանի Հանրապետությունում բոլոր ձեռնարկությունները սահմանում են իրենց արտադրանքի և ծառայությունների գները և սակագները ինքնուրույն, ելնելով շուկայի առաջարկից և պահանջարկից, բացառությամբ NN 1 և 2 հավելվածներում բերված ապրանքներից և ծառայություններից: Ձեռնարկություններում գների և սակագների սահմանումը և փոփոխությունը հաստատվում են ձեռնարկության տնօրենի, գլխավոր հաշվապահի, գլխավոր տնտեսագետի, պլանային բաժնի պետի և առաքման բաժնի պետի ստորագրություններով:

2. Ելնելով NN 1 և 2 հավելվածներով նախատեսված գործող գների ու սակագների նկատմամբ սահմանային գործակիցներից, սահմանել նոր պետական կարգավորվող գներ և սակագներ հիմնական սպառողական ապրանքների, բնակչությանը ցույց տրվող ծառայությունների և արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի համար:

3. Հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների և առևտրի նախարարություններին հաստատագրված և ազատ գների գործողության մեջ մտնելու կապակցությամբ սահմանել ապրանքների վերագնահատման կարգ:

4. ՀՀ բոլոր ձեռնարկությունները, անկախ սեփականության ձևից և պատկանելիությունից պարբերաբար տեղեկություններ են հայտնում ՀՀ Պետվիճկոմին, Հարկային տեսչությանը իրենց արտադրատեսակների և ծառայությունների գների ու սակագների մասին, նշված գերատեսչությունների կողմից սահմանված կարգով:

5. Սույն որոշման ընդունման կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել ՀՀ Նախարարների խորհրդի նախկին որոշումները և կարգադրությունները գների և գնագոյացման մասին:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության
Նախարարների խորհրդի 1992 թ.

հունվարի 4-ի N 1 որոշման

 

ս ա հ մ ա ն ա յ ի ն  չ ա փ ե ր

արտադրա-տեխնիկական նշանակության ապրանքների եվ ծառայությունների պետական գների եվ սակագների բարձրացման

 

Արդյունաբերական ապրանքների և սակագների գործող գների նկատմամբ կիրառվող սահմանային գործակիցներ:

 

Բեռնատար տրանսպորտային սակագներ`1)

Երկաթգծով բեռների տեղափոխում

- ուղիղ հաղորդակցություն

5

- տեղական հաղորդակցություն

14,0

Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների տեղափոխում

3,6

Կապի հիմնական ծառայություններ

4

_____________________

1) Վառելիքի, էներգիայի, պահեստամասերի և ծախսերի մեջ մտնող այլ էլեմենտների հետագա թանկացման պայմաններում երկաթգծով բեռների տեղափոխման (տեղական հաղորդակցություն), ավտոմոբիլային տրանսպորտով բեռների տեղափոխման, կապի հիմնական ծառայությունների սակագները պետք է սահմանեն համապատասխան նախարարություններն ու գերատեսչությունները կառավարության կողմից հաստատված կարգով:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության
Նախարարների խորհրդի 1992 թ.

հունվարի 4-ի N 1 որոշման

 

հիմնական սպառողական ապրանքների եվ ծառայությունների գների ու սակագների բարձրացման սահմանային չափերը

 

Սահմանային գործակիցներ գործող գների ու սակագների նկատմամբ

 

Հաց 3
կաթ, մածուն 3
Մանկական սնունդ 1,2
Բնակչությանը իրացվող կերակրի աղ 4
կոմունալ-կենցաղային կարիքների համար բնակչությանը բացթողնվող էլեկտրաէներգիա

1) առանց փոփոխության

ջերմային էներգիա առանց փոփոխության
հեղուկ գազ 6
բնական գազ 7,5
դեղամիջոցներ և բժշկական նշանակության իրեր 4
բնակվարձ, ներառյալ հանրակացարաններում բնակվելու համար վարձը առանց փոփոխության 
կոմունալ ծառայությունների կարևորագույն տեսակները`
ջրախողովակից օգտվելու ծառայություն 10
բնակելի շենքերի ջեռուցման և տաք ջրամատակարարման ծառայություն  5

կոյուղուց օգտվելու ծառայություն

կենցաղային աղբի տեղափոխում

5

12

 

Մարդատար տրանսպորտի ծառայություններ

 

երկաթգծի տրանսպորտով ուղևորների և բեռների տեղափոխում                            

3

օդային տրանսպորտով ուղևորների և բեռների տեղափոխում

4

մերձքաղաքային, քաղաքային (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս և տրամվայ) տրանսպորտով

ուղևորների փոխադրում

2

կապի ծառայություններ`

 

քաղաքային և գյուղական հեռախոսային կապ

2,5

ռադիոֆիկացիա

3,5

միջքաղաքային հեռախոսային, հեռագրական և փոստային կապ

4

______________________

1) Վառելիքի, էներգիայի, պահեստամասերի և ծախսերի մեջ մտնող այլ տարրերի հետագա թանկացման պայմաններում N 2 հավելվածում նշված բնակչությանը մատուցվող բոլոր ծառայությունների (բացառությամբ բնակվարձի, երկաթուղով և օդային տրանսպորտով ուղևորափոխադրումների) սակագները սահմանում են համապատասխան նախարարություններն ու գերատեսչությունները կառավարության կողմից հաստատված կարգով:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.01.2000, N 4 11.01.2000, N 1
29.05.1992, ՆՀ-106 29.05.1992, N 1
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան