Գլխավոր տեղեկություն
Համար
N 349
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.06.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
18.06.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 1995 թվականի N 349

 

քաղ. Երևան

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԸ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՅԼ ԻՐԵՐԻ ՈՒ ԱՅԴՊԻՍԻ ԻՐԵՐԻ ՋԱՐԴՈՆԻ ՇԱՐՔԸ ԴԱՍԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հուլիսի 19-ի «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման և ելնելով ոսկերչական ու կենցաղային այլ իրերն արժութային արժեքներից տարբերելու, Հայաստանի Հանրապետությունում ոսկերչական ու կենցաղային այլ իրերի արտադրությունն ու տնտեսական շրջանառությունը կարգավորելու, այդ գործընթացների վրա պետական վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել թանկարժեք մետաղներից և բնական թանկարժեք քարերից պատրաստված իրերը ոսկերչական և կենցաղային այլ իրերի ու այդպիսի իրերի ջարդոնի շարքը դասելու կարգն ու պայմանները (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թվականի
հունիսի 18-ի N 349 որոշմամբ

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԸ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՅԼ ԻՐԵՐԻ ՈՒ ԱՅԴՊԻՍԻ ԻՐԵՐԻ ՋԱՐԴՈՆԻ ՇԱՐՔԸ ԴԱՍԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Պերճանքի և կենցաղի այն առարկաները, որոնք պատրաստված են թանկարժեք մետաղներից (օգտագործելով կիսաթանկարժեք և արհեստական քարեր) և բնական թանկարժեք քարերից, դասվում են ոսկերչական և կենցաղային այլ իրերի շարքը:

2. Ոսկերչական և կենցաղային այլ իրերի հարգադրոշմումը և որակական բնութագրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Ըստ նշանակության ոսկերչական և կենցաղային այլ իրերը բաժանվում են հետևյալ խմբերի`

ա) անձնական զարդարանքի առարկաներ (մատանիներ, ականջօղեր, կրծքազարդեր, վզնոցներ, ապարանջաններ, ուլունքներ, շղթաներ, մեդալիոններ, գնդասեղներ և այլն).

բ) հարդարանքի առարկաներ (դիմափոշամաններ, հայելիներ, սրվակներ, գլխարկի գնդասեղներ, թևքաճարմանդներ, փողկապի սեղմիչներ և այլն).

գ) ծխելու հարմարանքներ (ծխախոտատուփեր, մոխրամաններ, մուշտուկներ, ծխամորճեր և այլն).

դ) սեղանի սպասքավորման հարմարանքներ (գդալներ, պատառաքաղներ, դանակներ, աղամաններ, բաժակներ, բաժակակալներ, թխվածքի բահիկներ, շաքարամաններ, պնակներ և այլն).

ե) գրասեղանի հարմարանքներ (գրասեղանի սարքեր, թղթի դանակներ, մատիտների բաժակներ, գրիչներ, գրչածայրեր և այլն).

զ) ժամացույցներն ու դրանց հարմարանքները (ժամացույցի պատյաններ, ձեռքի ժամացույցի ապարանջաններ, գրպանի ժամացույցի կողքի շղթաներ և այլն).

է) շենքի ներսի զարդարման հարմարանքներ (արձանիկներ, զարդատուփեր, մոմակալներ, ծաղկամաններ և այլն).

ը) հուշանվերներ (շքանշաններ, մեդալներ, հուշանվերներ, կրծքանշաններ, կախազարդեր, խորհրդանշաններ և այլն):

4. Ոսկերչական և կենցաղային այլ իրերը չպետք է պարունակեն ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված մասեր, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

5. Թանկարժեք մետաղներից և բնական թանկարժեք քարերից ու մշտակայուն մյուս նյութերից պատրաստված ոսկերչական և կենցաղային այլ իրերի ջարդոններ են համարվում վերոհիշյալ ոսկերչական ու կենցաղային այն իրերը, որոնք կորցրել են իրենց ապրանքային տեսքը և չեն կարող կիրառվել ըստ նշանակության, և որոնք ենթակա են վերաձուլման` նախապես դրանցից հանելով թանկարժեք քարերն ու մշտակայուն մյուս նյութերը:

6. Թանկարժեք մետաղներից ու բնական թանկարժեք քարերից պատրաստված այն իրերը, որոնք օգտագործվում են գիտական, արտադրական, բժշկական և այլ հատուկ նպատակներով, չեն դասվում ոսկերչական ու կենցաղային այլ իրերի շարքը: