ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 1991 թվականի N 581
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 13-ի որոշման պահանջները կատարելու, պետական ունեցվածքի ապապետականացման գործում տեղ գտած թերությունները վերացնելու, ապօրինությունները կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարություններին ու գերատեսչություններին, քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմներին, արտադրական միավորումներին, պետական հիմնարկ-ձեռնարկություններին` պետական ամեն տեսակի ունեցվածքի (արտադրական շենքեր, շինություններ, մեքենա-սարքավորումներ և այլն) սեփականության ձևի փոփոխությունը, վարձակալության տալը, ինչպես նաև զանազան ասոցիացիաների, ընկերությունների, այլ պետական կամ ոչ պետական կառուցվածքների հաշիվներին գումարների փոխանցումը կատարել կառավարման համապատասխան վերադաս մարմնի թույլտվությամբ:
Սույն որոշումը չի տարածվում այն ոլորտների վրա, որտեղ սահմանված կարգով իրականացվում է սեփականաշնորհումը (հող, առևտուր և այլն), ինչպես նաև այն առանձին խոշոր օբյեկտների վրա, որոնց սեփականաշնորհումը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ արդեն իրականացվում է:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2000, N 4 | 11.01.2000, թիվ 581 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|