Գլխավոր տեղեկություն
Համար
N 353
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.06.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.06.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունիսի 1995 թվականի N 353

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 73 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 73 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1. Որոշման 1-ին կետում «1995 թվականի հունվարի 1-ի» բառերից առաջ լրացնել «տեղակայման ենթակա սարքավորումները և անավարտ շինարարության օբյեկտները» բառերը:

2. Որոշման 5-րդ կետում «ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «հուլիսի 31-ը» բառերով, իսկ «հիմնական միջոցների» բառերից հետո լրացնել «տեղակայման ենթակա սարքավորումների և անավարտ շինարարության օբյեկտների» բառերը:

3. Որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման կարգում`

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Վերագնահատման ենթակա են շենքերը (բացառությամբ բնակելիի), կառուցվածքները, հաղորդիչ սարքերը, մեքենաները, սարքավորումները, տրանսպորտային և մյուս հիմնական միջոցները, տեղակայման ենթակա սարքավորումները, անավարտ շինարարության օբյեկտները:

Վերագնահատման ենթակա են նաև այն հիմնական միջոցները, որոնք ֆիզիկապես մաշված են և ենթակա են դուրսգրման, սակայն սահմանված կարգով ձևակերպված չեն դուրսգրման ակտերով:

Վարձակալության հանձնված հիմնական միջոցները վերագնահատվում են վարձատուի կողմից».

բ) 2-րդ կետի առաջին պարբերությունում «հիմնական միջոցները» բառերից հետո լրացնել «տեղակայման ենթակա սարքավորումները և անավարտ շինարարության օբյեկտները» բառերը.

գ) 2-րդ կետի երրորդ պարբերությունում «հիմնական միջոցների» բառերից հետո լրացնել «տեղակայման ենթակա սարքավորումների և անավարտ շինարարության օբյեկտների» բառերը.

դ) 3-րդ կետում «հիմնական միջոցները» բառերից հետո լրացնել «տեղակայման ենթակա սարքավորումները և անավարտ շինարարության օբյեկտները» բառերը.

ե) 4-րդ կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունում «հիմնական միջոցների» բառերից հետո լրացնել «տեղակայման ենթակա սարքավորումների և անավարտ շինարարության օբյեկտների» բառերը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ