ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 1991 թվականի N 294
քաղ. Երևան
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետությունում մինչև այժմ նշանակված և վճարվող հանրապետական և տեղական նշանակության անհատական կենսաթոշակները վերանվանել տարիքի (ծերության), հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու համար նշանակված աշխատանքային կենսաթոշակներ:
2. նախկինում նշանակված հանրապետական և տեղական նշանակության անհատական կենսաթոշակների վճարումը կատարել նույն չափերով, եթե այդ կենսաթոշակառուները «ԽՍՀՄ-ում քաղաքացիների կենսաթոշակային ապահովության մասին» և «Զինծառայողների կենսաթոշակային ապահովության մասին» ԽՍՀՄ օրենքներով ավելի բարձր կենսաթոշակի իրավունք չունեն:
Կենսաթոշակների միջև գումարի տարբերությունը 1991 թվականին փոխհատուցվում է հանրապետական բյուջեից` ԽՍՀՄ կենսաթոշակային ֆոնդի Հայաստանի հանրապետական բաժանմունքին:
3. Պահպանել անհատական կենսաթոշակառուների և նրանց ընտանիքների համար նախկինում սահմանված արտոնությունները, բացառությամբ կուսակցական ստաժի համար սահմանված արտոնությունների:
4. Սույն որոշումը գործողության մեջ մտցնել 1991 թվականի մայիսի 1-ից:
/փոփ. 18.06.91թ. թիվ 403 որոշում/
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2000, N 4 | 11.01.2000, N 294 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|