ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԳՈՐԾԱՏՈՒԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 1992 թվականի հունիսի 23-ին Ժնև քաղաքում ստորագրված «Գործատուի անվճարունակության դեպքում աշխատողների պահանջների պաշտպանության մասին» կոնվենցիան (կից հայտարարությամբ):
|
Ա. Բաղդասարյան |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԳՈՐԾԱՏՈՒԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ
ԴԵՊՔՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետությունը, «Գործատուի անվճարունակության դեպքում աշխատողների պահանջների պաշտպանության մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, հայտարարում է, որ պարտավորություններ է ստանձնում նշված կոնվենցիայի երկրորդ և երրորդ բաժիններով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|