ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 1991 թվականի N 181
քաղ. Երևան
ԽԱՂՈՂԻ ԵՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Սահմանել, որ երիտասարդ խաղողի և պտղատու այգիների, ինչպես նաև այն այգիների, որոնք Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ ենթակա են քանդման, սեփականաշնորհման ժամանակ մասնակի հատուցման գումարի չափը հավասարեցվում է տվյալ տնտեսության նույն կարգի վարելահողի մասնակի հատուցման գումարի չափին:
2. Երիտասարդ խաղողի և պտղատու այգիների սեփականատերերը մինչև տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետում) ազատվում են եկամտահարկից:
3. Խաղողի և պտղատու այգիների վերակառուցման կամ քանդման վերաբերյալ շրջխորհուրդների գործկոմների բոլոր որոշումները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հաստատմանը սահմանված կարգով:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2000, N 4 | 11.01.2000, թիվ 181 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|