ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 1991 թվականի N 347
քաղ. Երևան
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Ընդունել ժողովրդական պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի առաջարկությունը և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1986 թվականի մայիսի 5-ի N 290 որոշմամբ հաստատված Հայկական ԽՍՀ-ում բնակելի տարածությունների փոխանակման կանոններում մտցնել հետևյալ փոփոխությունները`
ա) 9-րդ կետի «ա» ենթակետի առաջին և «բ» ենթակետի երկրորդ պարբերությունները լրացնել հետևյալ բառերով` «իսկ Երևան քաղաքում` ժողովրդական պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ».
բ) 12-րդ կետի 8-րդ պարբերության առաջին նախադասությունը լրացնել հետևյալ բառերով` «իսկ եթե փոխանակվող տարածություններից որևէ մեկը գտնվում է Երևան քաղաքում, փոխանակող այդ կողմը դիմումը ներկայացնում է ժողովրդական պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի բնակելի ֆոնդի հաշվառման և բաշխման վարչությանը»:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի փետրվարի 26-ի N 116 որոշումը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2000, N 4 | 11.01.2000, թիվ 347 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|