Basic information
Number
N 188-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.04.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2010.03.31/13(747) Հոդ.350
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
19.03.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.03.2010
Effective date
01.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2010 թվականի N 188-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվայնացման և հատուկ համակարգերի բաժնի վարիչի քաղաքացիական ծառայության N 128 պաշտոնի անձնագրի 6-րդ բաժնի 10-րդ կետի «ա» ենթակետը «մասնագիտությունների գծով» բառերից հետո լրացնել «, կամ «Կիրառական մաթեմատիկա», կամ «Ինֆորմատիկա» մասնագիտությամբ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2010 թ. մարտի 19
Երևան