ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային |
1. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին |
ՀՀ Նախագահ |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
3. «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
4. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի, |
5. Մշակութային օրենսդրության հիմունքների մասին |
Կառավարություն |
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով |
6. Հասարակական կազմակերպությունների մասին |
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
7. «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն |
Պետական-իրավական, հարցերի, |
8. Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի խորհրդանշանների գործածության և պաշտպանության մասին |
ԱԺ պատգամավորներ |
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի, |
9. «Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին |
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
10. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
11. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
12. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, |
13. Վճարովի ավտոմոբիլային ճանապարհների մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
22 հոկտեմբերի 2001 թվականի, քաղ. Երևան Ն-207-2 |