ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 1990 թվականի N 551
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքի 2-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է`
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արտադրական և ոչ արտադրական ոլորտների օբյեկտների սեփականաշնորհումը կարող է իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի թույլտվությամբ:
2. Սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկը, դրանց սեփականաշնորհման կարգը և փուլերը որոշում է Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը:
3. Վարձակալության պայմանագրի համաձայն ետ գնված պետական գույքը կարող է որպես սեփականություն տրամադրվել վարձակալներին միայն Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի հատուկ թույլտվությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2000, N 4 | 11.01.2000, թիվ 551 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|