ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 1993 թվականի N 645
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հեղինակային իրավունքի ասպարեզում պետական քաղաքականություն իրականացնելու, ստեղծագործական գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, հեղինակային և հարակից իրավունքների միջազգային համակարգում հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հեղինակային իրավունքների ազգային գործակալություն (ՀԻԱԳ):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հեղինակային իրավունքների ազգային գործակալության ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը` տարեկան 6748,0 հազար ռուբլի:
3. Թույլատրել ՀԻԱԳ-ին ունենալ պետի մեկ տեղակալ:
4. Հատկացնել ՀԻԱԳ-ին նախկին ԽՍՀՄ հեղինակային և հարակից իրավունքների պետական գործակալության հայկական հանրապետական բաժանմունքի կողմից զբաղեցված տարածքը` ք. Երևան, Կորյունի 19ա հասցեով:
5. ՀԻԱԳ-ին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել գործակալության կանոնադրությունը:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1994 թվականի պետական բյուջեում միջոցներ նախատեսել ՀԻԱԳ-ի ապարատի պահպանման համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |