Գլխավոր տեղեկություն
Համար
N 595
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.1993-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
26.11.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 1993 թվականի N 595

 

քաղ. Երևան

 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով, որ մինչև «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը շինարարական, շինմոնտաժային, նորոգման և բնակարանային-կոմունալ տնտեսության ձեռնարկություններն ու կազմակերպությունները սահմանված կարգով ավելացված արժեքի հարկը հաշվարկել և վճարել են կատարված աշխատանքների (ծառայությունների) դիմաց փաստացի մուտք եղած գումարներից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Շինարարական, շինմոնտաժային, նորոգման և բնակարանային-կոմունալ տնտեսության ձեռնարկությունների ու կազմակերպությունների համար. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման պահից սկսած մինչև 1995 թվականի հունվարի 1-ը պահպանել կատարված աշխատանքների (ծառայությունների) դիմաց փաստացի մուտք եղած գումարներից ավելացված արժեքի հարկի հաշվարկման և բյուջե վճարման մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը գործող կարգը` սահմանված Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության 1992 թվականի հունվարի 15-ի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» N 082/1 հրահանգով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 595
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան