Գլխավոր տեղեկություն
Համար
N 25
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.01.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.01.1995
Ստորագրող մարմին
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
18.01.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունվարի 1995 թվականի N 25

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ՀԵՌԱԿԱ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով գյուղատնտեսության և ագրոպարենային համակարգի մյուս ճյուղերի համար բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ, և սկսած 1994 թվականից Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում վճարովի հիմունքներով կազմակերպել մինչև 3 տարի հեռակա ուսուցում` շրջանավարտներին տալով հեռակա բարձրագույն մասնագիտական կրթության վկայական (դիպլոմ):

Միաժամանակ իրավունք վերապահել շրջանավարտներին վճարովի հիմունքներով ոսուցումը շարունակելու Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի համապատասխան ցերեկային բաժիններում:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանել Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում հեռակա ուսուցման մասնագիտությունների ցանկը, ամենամյա ընդունելության թվաքանակը, հաստատել ընդունելության կարգը և ուսումնական պլանները:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ