հայաստանի հանրապետության գերագույն խորհրդԻ նախագահությՈՒն
ո ր ո շ ու մ
հայաստանի հանրապետության արխիվային ֆոնդի պահպանման մասին
Մինչև Հայաստանի Հանրապետության արխիվային ֆոնդի մասին օրենքի ընդունումը պատմական, գիտական և մշակութային արժեք ներկայացնող արխիվային ֆոնդի հնարավոր կորուստները կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
1. Արգելել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկություններին, հիմնարկներին, հասարակական կազմակերպություններին ոչնչացնել, փոխանակել, տեղափոխել, վաճառել կամ անհատներին ընծայել որևէ արխիվային փաստաթուղթ կամ փաստավավերագրական այլ նյութ` անկախ դրա պահպանման սահմանված ժամկետից:
2. Սույն որոշման կատարումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ | Լ. Տեր-Պետրոսյան |
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար |
Ա. Սահակյան |
|