ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 1993 թվականի N 479
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի և զինվորական կոչումների դրույքաչափերի հաշվարկման մասին» N 170 որոշման, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբների զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի միջև առաջացած անհամամասնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբների զինծառայողների պաշտոնային դրույքաչափերը հաշվարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 19-ի N 170 որոշման N 1 հավելվածում սահմանված գործակիցներով:
Այդ կապակցությամբ հավասարեցնել`
ա) քաղպաշտպանության հանրապետական շտաբը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչությանը.
բ) քաղպաշտպանության Երևան քաղաքի և տարածաշրջանային շտաբները` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բաժիններին.
գ) քաղպաշտպանության Երևան քաղաքի շրջանային շտաբները` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բաժանմունքներին:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի ապրիլի 19-ի N 170 որոշման N 7 հավելվածը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.04.1997, N 62 | 01.05.1997, N 479 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|