ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՊՐԵԶԻԴԵՆՏԻ ՊՈՍՏ ՀԻՄՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը, ի կատարումն Հայկական ԽՍՀ պրեզիդենտի պոստ հիմնելու վերաբերյալ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի արտահերթ տասներկուերորդ նստաշրջանի հանձնարարության, որոշում է.
1. Ընդունել ի գիտություն, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունում մասնագետների ներգրավմամբ մշակվել են «Հայկական ԽՍՀ պրեզիդենտի պոստ հիմնելու և Հայկական ԽՍՀ սահմանադրության (հիմնական օրենքի) մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայկական ԽՍՀ պրեզիդենտի ընտրությունների մասին» օրինագծերը:
2. Նկատի ունենալով հարցի կարևորությունը, վերոհիշյալ օրենքների նախագծերը տասնօրյա ժամկետում հրապարակել հանրապետական մամուլում` ժողովրդական քննարկման համար: Օրենքների նախագծերը մամուլում հրապարակելուց հետո մեկամսյա ժամկետում ամփոփել ժողովրդական քննարկման ընթացքում արված առաջարկություններն ու դիտողությունները և լրամշակումից հետո դրանք ներկայացնել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի քննարկմանը:
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ | Հ. Ոսկանյան |
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության քարտուղար |
Ն. Ստեփանյան |
|