ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 1993 թվականի N 393
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ՎԱՌԵԼԻՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով էներգիայի և վառելիքի օգտագործման նկատմամբ հսկողության սահմանման անհրաժեշտությունն ու այդ բնագավառում միասնական պետական քաղաքականության իրագործման կարևորությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության էներգիայի պետական հսկողության և խնայողության գլխավոր վարչությանը («Էներգապետհսկողություն» գլխավոր վարչություն) տալ պետական հսկողական մարմնի կարգավիճակ:
«Էներգապետհսկողություն» գլխավոր վարչության կարգագրերը, հրահանգները, ցուցումները, իր իրավասության սահմաններում, պարտադիր են հանրապետությունում էներգիա և վառելիք սպառող ու մատակարարող բոլոր կազմակերպությունների համար:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1993 թվականի ապրիլի 1-ից ապահովել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության «Էներգապետհսկողություն» գլխավոր վարչության պահպանման ծախսերը:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել`
ա) 10-օրյա ժամկետում «Էներգապետհսկողություն» գլխավոր վարչության կանոնադրության նախագիծը.
բ) մինչև 1993 թվականի դեկտեմբերի 31-ը էներգիայից և վառելիքից օգտվելու կանոնների նախագիծը:
4. Սահմանել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության «Էներգապետհսկողություն» գլխավոր վարչության կենտրոնական ապարատի համար ծառայողական մարդատար ավտոմեքենայի սահմանաքանակ` 2 միավոր:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.02.2002, N 166 | 07.03.2002, N 393 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|