Գլխավոր տեղեկություն
Համար
N 120
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.1996-01.01.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.1995
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.12.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1996

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
28 դեկտեմբերի 1995 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ


28 դեկտեմբերի 1995 թ. N 120

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի մասին» հրամանագիրը և Հայաստանի Հանրապետության գիտական ներուժի արդյունավետ օգտագործման ու ամրապնդման, գիտության կառավարման բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր գիտության և առաջատար տեխնոլոգիաների խորհուրդ:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` երկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել նշված խորհրդի կանոնադրությունը և կազմը:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտն ունի Հայաստանի Հանրապետության նախարարի կարգավիճակ:

3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան ինքնակառավարվող պետական գիտական հաստատություն է, որն իր գործունեությունը կոորդինացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև մյուս շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ:

4. Սահմանել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների ամենամսյա պատվավճար` 20 հազար դրամի չափով:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակչական գործունեության համար կենտրոնացված կարգով ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին առաջարկություն:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամների և թղթակից անդամների համար պատվավճար սահմանելու մասին» N 374 որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության գիտական փորձաքննության համակարգի մասին» N 546 որոշման 1-ին և 2-րդ կետերը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ