Գլխավոր տեղեկություն
Համար
N 445
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.09.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.09.1994
Ստորագրող մարմին
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
20.09.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 սեպտեմբերի 1994 թվականի N 445

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 109 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և քոլեջների 1994/95 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերի հաստատման մասին» N 109 որոշման, հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության` արտասահմանում սովորողների թվաքանակի գծով պետական պատվերը, համաձայն հավելվածի:

2. Պետական պատվերով սահմանված` արտասահմանում սովորողների ուսման հետ կապված ծախսերը 1994 թվականին կատարել այդ նպատակի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության 1994 թ.
սեպտեմբերի 20-ի N 445 որոշման

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1


ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ
 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ` ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ

 

 

Թվաքանակը (մարդ)

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

51

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

35

 ՀՀ ազգային անվտանգության պետական վարչություն

 

20
 Ընդամենը
106