ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 1993 թվականի N 135
քաղ. Երևան
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԹԱՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հանրապետության շրջանների և հանրապետական ենթակայության քաղաքների բյուջեների միջոցների հաշվին հատուցել քաղաքացիների թաղման հետևյալ ծախսերը`
ա) դագաղի ձեռքբերում.
բ) գերեզմանի փորում.
գ) տրանսպորտով դիակի փոխադրում.
դ) հանգուցյալի մահվան փաստաթղթերի ձևակերպում:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծառայությունները կատարել պատգամավորների համապատասխան շրջանային և հանրապետական ենթակայության քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների մասնագիտացված ստորաբաժանումների միջոցով, համաձայն գործող սակագների:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում մշակել և պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմունտնտ» ՀՄ-ի հետ համաձայնեցված հաստատել քաղաքացիների թաղման ծախսերի հատուցման պայմանները և կարգը:
4. «Հայանտառարդ» ՏԱՄ-ին և պատգամավորների շրջանային ու քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` իրենց ենթակա ձեռնարկություններում կազմակերպել դագաղների արտադրություն:
5. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը` ապահովել «Հայանտառարդ» ՏԱՄ-ին և պատգամավորների շրջանային ու քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսներով` դագաղների արտադրության կազմակերպման համար:
6. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը` «Հայանտառարդ» ՏԱՄ-ի, «Հայբնակկոմունտնտ» ՀՄ-ի և պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի հետ համատեղ մշակել դագաղների պատվիրման և այդ նպատակի համար ռեսուրսների տրամադրման կարգը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |