ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 1993 թվականի N 99
քաղ. Երևան
ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ԵՎ ՋՐԱԶՈՒՐԿ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱՅԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով գների և սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Բարձրլեռնային և ջրազուրկ վայրերում աշխատելու համար տոկոսային հավելավճար հաշվարկելու նպատակով սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ամսական նվազագույն աշխատավարձի եռապատիկ գումարը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 21-ի «ԽՍՀՄ Նախարարների կաբինետի 1991 թվականի մարտի 19-ի «Մանրածախ գների ռեֆորմի և բնակչության սոցիալական պաշտպանության մասին» N 105 որոշումը» N 231 որոշման 5-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |