ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 1992 թվականի N 617
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա (այդ թվում` նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների այն քաղաքացիները, որոնք մշտապես չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում) քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց բուժօգնությունը (բացառությամբ շտապ, անհետաձգելի բուժօգնության) և բուժսպասարկումն իրականացվում է վճարովի հիմունքներով, եթե միջազգային պայմանագրերով կամ համաձայնագրերով այլ կարգ չի սահմանված:
2. Վճարովի բուժօգնության և այլ բնույթի բժշկական վճարովի ծառայությունների սակագները Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են առողջապահական հիմնարկի կողմից, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 4-ի «Շուկայական ազատ գների և սակագների մասին» N 1 որոշման:
3. Վճարովի բուժօգնության և այլ բնույթի վճարովի ծառայությունների իրականացումից ստացված միջոցները հաշվեգրվում են պետական առողջապահական հիմնարկի արտաբյուջետային միջոցների հաշվում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2000, N 4 | 11.01.2000, N 617 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|