Գլխավոր տեղեկություն
Համար
N 617
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.12.1992-11.01.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.1992
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
05.12.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 1992 թվականի N 617

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա (այդ թվում` նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների այն քաղաքացիները, որոնք մշտապես չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում) քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց բուժօգնությունը (բացառությամբ շտապ, անհետաձգելի բուժօգնության) և բուժսպասարկումն իրականացվում է վճարովի հիմունքներով, եթե միջազգային պայմանագրերով կամ համաձայնագրերով այլ կարգ չի սահմանված:

2. Վճարովի բուժօգնության և այլ բնույթի բժշկական վճարովի ծառայությունների սակագները Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են առողջապահական հիմնարկի կողմից, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 4-ի «Շուկայական ազատ գների և սակագների մասին» N 1 որոշման:

3. Վճարովի բուժօգնության և այլ բնույթի վճարովի ծառայությունների իրականացումից ստացված միջոցները հաշվեգրվում են պետական առողջապահական հիմնարկի արտաբյուջետային միջոցների հաշվում:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ