Գլխավոր տեղեկություն
Համար
N 593
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.1992
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
21.11.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 1992 թվականի N 593

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով գիտության զարգացման գործում գիտնականների որակավորման չափանիշները սահմանող և դրանք վերահսկող համակարգի կարևորությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողով:

2. Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ նշանակել Արեգ Խաչիկի Գրիգորյանին:

3. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` մինչև 1992 թվականի դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովի կանոնադրությունը, կառուցվածքը, գիտնականների որակավորման աստիճանակարգը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան