Basic information
Number
N 101
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (17.01.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.03.07/9(184) Հոդ. 128
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
17.01.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.01.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
17.01.2002
Effective date
17.01.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 փետրվարի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 փետրվարի 2002 թվականի N 101
քաղ. Երևան

2001 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2001 թվականի բյուջետային տարվա արդյունքներով առաջացած պարտքերը մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

ա) «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումների հաշվին վճարում իրականացնելու նպատակով 2001 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված՝ վերջինիս կողմից ընդունված, սահմանված կարգով ձևակերպված, սակայն չվճարված վճարային փաստաթղթերի հիման վրա, ինչպես նաև 2001 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կանխիկ ձևով կատարված վճարումների գծով բանկային համակարգի նկատմամբ 2001 թվականի բյուջետային տարվա արդյունքներով առաջացած պարտքերը մինչև 4,169,251,848.9 դրամ ընդհանուր գումարի չափով, մարվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 14 խմբի 06 ենթախմբի «07. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին.

բ) սույն որոշման 1-ին կետի համաձայն բանկային համակարգի նկատմամբ պարտքերի մարման նպատակով վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից, որոնք կանխիկ ձևով ծախսեր կատարած հիմնարկների կողմից ձևակերպվում են որպես 2001 թվականին բյուջետային ծախսերի դասակարգման համապատասխան ծախսային հոդվածով կատարված ծախս, իսկ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից՝ որպես Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից 2001 թվականի ընթացքում բանկային համակարգի նկատմամբ առաջացած բյուջետային պարտքի մարում.

գ) սույն կետում նշված պարտքերը մարվում են այդ վճարումների իրականացման նպատակով 2001 թվականին ներկայացված վճարային փաստաթղթերի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած կարգով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 5-ից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան