Գլխավոր տեղեկություն
Համար
N 265
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.1994-10.06.1999)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
10.06.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 1994 թ. N 265

քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ՈՒ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ու ապապետականացման 1994 թվականի ծրագրից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը հատկացնել պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ու ապապետականացումից գոյացող միջոցներից փաստացի մուտքագրված գումարների 1 տոկոսը և վերահսկողություն իրականացնել դրանց օգտագործման նկատմամբ.

բ) յուրաքանչյուր տարվա վերջին վարչության հաշվում առկա մնացորդները` փաստացի կատարված միջին ամսական ծախսերը գերազանցող չափով գանձել պետական բյուջե:

 2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված չափով հատկացված գումարները կարող է օգտագործել`

ա) վարչության աշխատողների պարգևատրման համար` մինչև 20 տոկոսի սահմաններում.

բ) օբյեկտների գնահատման հետ կապված ծախսերի համար.

գ) աճուրդների և մրցույթների կազմակերպման ծախսերի համար.

դ) հրատարակչական, գովազդի և աշխատողների ուսուցման հետ կապված ծախսերի համար.

ե) գույքի ձեռքբերման համար.

զ) բյուջեով չնախատեսված այլ ծախսերի համար:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հուլիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեի ապարատի աշխատողների պաշտոնային դրույքների մասին» N 450 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ