Basic information
Number
N 32-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (28.01.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2010.03.15/7(359) Հատուկ բաժին
Enactment organisation
Տրանսպորտի և կապի նախարար
Enactment date
27.01.2010
Signing organisation
Տրանսպորտի և կապի նախարար
Signing date
27.01.2010
Effective date
28.01.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

27 հունվարի 2010 թ.

 ք. Երևան

 N 32-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՎԱՆՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏԾ N 00530 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ N 00001, N 00002, N 00003 ՈՒ N 00004 ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2010 թվականի հունվարի 26-ի N 3/7 եզրակացությունը.

Ուժը կորցրած ճանաչել.

«ԱՎԱՆՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության ՏԾ N 00530 լիցենզիան և N 00001, N 00002, N 00003 և N 00004 լիցենզիայի ներդիրները:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Գ. Սարգսյան