Գլխավոր տեղեկություն
Համար
N 19
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.01.1994-10.12.1994)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն
Ընդունման ամսաթիվ
08.01.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
08.01.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.12.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունվարի 1994 թվականի N 19

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 519 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետություն սննդամթերքի ներմուծման ու վաճառքի բարենպաստ պայմաններ ստեղծելու լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը որոշում են`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 13-ի «Արտաքին առևտրի կարգավորման, այդ բնագավառում հաշվառման և վերահսկողության կատարելագործման մասին» N 519 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

ա) որոշման 2-րդ կետում «կանխավճարային» բառից հետո ավելացնել «(պայմանագրով նախատեսված արտահանվող խմբաքանակի արժեքի առնվազն 25 տոկոսը)» բառերը.

բ) որոշման N 1 հավելվածի ցանկից հանել «Ցեմենտ 25.23, Բենտոնիտ 2508.10000, Բյուրեղապակյա արտադրանք, պոլիէթիլենային պարկեր 3923.21000, էլեկտրական ջեռուցիչներ 85.16, Պոմպեր 84.13-84.14, Ռելե 85.36, Զարթուցիչներ 91.0510000, Ավտոպահեստամասեր, ավտոդողեր 40.11-40.13, Ծամոն 17.04, Գուլպա, կիսագուլպա, զուգագուլպա 61.15, Բնական կաշվից կոշիկ 64.05» բառերը և նշված ցանկը լրացնել «Սև մետաղի արտադրանք 72.00» ու «Սև մետաղի ջարդոն և թափոն» 72.04» բառերով.

գ) որոշման N 2 հավելվածի ցանկից հանել «Բենտոնիտ 2508. 10000, Տոմատի մածուկ 20.02, Գորգ 57» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ի. ԻՍԱՀԱԿյան